Հայաստանի տնտեսական աճը 2016-ին կավելանա 2,2 տոկոսով՝ ասված է Համաշխարհային բանկի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կանխատեսումների մեջ: 2015-ի արդյունքում ՀԲ-ն Հայաստանի համար 2,5-տոկոսանոց աճ է կանխատեսել: 2016-2018 թթ. ՀԲ կանխատեսումների համաձայն՝ տնտեսական իրավիճակը կբարելավվի՝ Ռուսաստանում դրական միտումներին զուգահեռ: 2017-ին ակնկալվում է 2,8-տոկոսանոց աճ, իսկ 2018-ին՝ 3-տոկոսանոց աճ: 2016-ի կանխատեսումները չեն փոխվել, 2017-ին 0,1 տոկոսով աճել են: 2015 թ. գումարավարկային քաղաքականության ծրագրի համաձայն՝ ՀՀ ԿԲ-ն 2015-ի արդյունքում կանխատեսել է ՀՆԱ-ի 3,2-3,9 տոկոս աճ: